Շտապ!!!!!!!! Քիչ առաջ Իրինա Քոչարյանը վեջապես հանդես եկավ հայտարարությամբ. Կեցցես, Քոչարյանի եղբոր դուստր..միայն տեսնեք ինչ է ասում, կիսվեք թող հայ ազգը տեսնի, որ …






Հարցազրույց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհու՝ Իրինա Քոչարյանի հետ։

–Տիկի՛ն Քոչարյան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական ցանցերում, ինչը հասկանալի է: Երբ առաջին անգամ կալանավորեցին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ցանցերում գրեթե համատարած ողջունում էին Նիկոլ Փաշինյանի այդ քայլը: Հիմա պատկերը եթե ոչ կտրուկ, ապա էականորեն փոխվել է: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Նպատակամղված քարոզչությո՞ւն է տարվում Քոչարյանի օգտին, թե՞ մարդիկ են սկսել այլ հայացքով նայել քաղաքական գործընթացներին:



–Իրականում ժողովուրդը սկսում է նայել այլ աչքերով, որովհետև սկսում է արթնանալ ու հասկանալ, որ անցած տարվա գարնանը հայտարարված արժեքներն ու լոզունգները, անթիվ խոստումները՝ վայրկենական համընդհանուր բարգավաճման մասին, ոչ մի բանով չամրապնդված պարզ պոպուլիզմ էին:

Մարդիկ սկսում են հասկանալ, որ այժմյան ղեկավարությունը, որն իշխանության եկավ նախկին ղեկավարության հանդեպ առկա հասարակական դժգոհության ալիքի վրա, բարեփոխման նպատակներ չուներ, այլ բավարարելու սեփական հիվանդագին ձգտնումները և իրականացնելու այն պլանները, որոնք մշակել էր դեռ 90-ականների, հետո՝ 2000-ականների վերջում: Ցավոք, ժողովուրդը և նրա բարօրությունը ևս չդարձան բարձրագույն արժեքներ, այլ միայն գործիք մի խումբ մարդկանց համար՝ սեփական հետաքրքրությունները բավարարելու և անդրկուլիսային աշխարհաքաղաքական խաղերի համար:

Մարդիկ սկսում են հասկանալ, որ տարվում է նպատակաուղղված ուժեղացված արհեստական դեմոնիզացում և հենց այն միակ անձի մեկուսացում, որը կարող է լինել իրական հակակշիռ ու խոչընդոտ իշխանության հասած «թավշյա գլխարկների» համար երկրի վերջնական կործանման ճանապարհին: Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի տարվող քարոզչությունն իրականացնում են հենց իրենք՝ իրենց իսկ ապաշնորհ ու անգրագետ քաղաքականությամբ: Նոր իշխանության տհաս մտածելակերպն արդեն դրսևորվում է երկրի համար ծանրակշիռ տարբեր ոլորտներում:

Բավական կարճ ժամանակահատվածում երիտասարդ անփորձ չինովնիկներն արդեն հասցրել են իրականացնել բազմաթիվ սխալ հաշվարկներ, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվում, այդ պատճառով չեմ կրկնի:

Վերջիվերջո, ամեն ինչ որոշվում է համեմատության մեջ։ Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ խորհրդարանական ամբիոնից հնչում էին սպառնալիքներ՝ պահանջելով չհամեմատել այժմյանը նախկինի հետ: Համեմատություն արդեն անում են շարքային քաղաքացիները, որոնց հիշողությունը սկսում է արթնանալ, և այդ համեմատությունն ամենևին էլ «թավշյա գլխարկների» շահերից չի բխում:

–Նիկոլ Փաշինյանը խոսում էր սիրո և հանդուրժողականության մասին, բայց հիմա լրիվ այլ պատկեր ենք տեսնում: Ձեր կարծիքով նա ի սկզբանե էր խաբո՞ւմ, թե՞ իշխանության գալուց հետո բան փոխվեց նրա մոտ:

–Հնարավոր եմ համարում, որ այդ մարդն անկեղծ հավատում էր և դեռ շարունակում է հավատալ իր որոշ գաղափարներին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ իշխանության եկած մարդիկ կա՛մ սարսափելի կեղծավորներ են, կա՛մ ուշադիր չեն կարդացել Ջին Շարպին, կա՛մ ուշադիր են կարդացել Օրուել: Կամ՝ երկուսը միաժամանակ: Օրուելի «1984» վեպի «Սերը ատելություն է» կարգախոսը միանգամայն համապատասխանում է նրան, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, երբ զանգվածային գիտակցության մեջ գերիշխող է դարձել հենց ատելությունը, երբ ամեն օր տեղի է ունենում ինտենսիվ զգացմունքային քարոզչություն. այդ կործանարար զգացմունքը շատ հեշտ կարելի է արթնացնել:

Մյուս կողմից, իհարկե, խոսել այն մասին, որ բացառապես քարոզչությունն է ձևավորում ատելություն, փորձ է՝ գտնելու հեշտ պատասխաններ դժվար հարցերին: Իսկ հարցը իսկապես դժվար է, որովհետև զանգվածային գիտակցությանը կարելի է ներշնչել այն, ինչ նա պատրաստ է ընդունել: Երբ երկրում կան իսկապես ներքին լուրջ խնդիրներ և սոցիալական դժգոհություն, մարդիկ վաղ թե ուշ լուծում են դրանք երկար ժամանակ ճնշված, բայց դուրս հորդող ագրեսիայով: Հենց այս ագրեսիան սեփական կամ օտար փորձառու տիկնիկավարների ձեռքերը կարող են ուղղորդել իրենց հարմար ուղղությամբ: Եվ այդ ամենը՝ «ժողովրդի անունից, ժողովրդի համար» կեղծ կարգախոսի ներքո: Հիմա ատելության բացահայտ դրսևորումները սկսել են ակտիվ խրախուսվել՝ ստեղծելով հասարակության պառակտում:

Երբ ագրեսիայի մակարդակն այսքան բարձր է, ինչպես մեզ մոտ, երբ զայրութը դառնում է բանականությունից ուժեղ, վրա է հասնում քաոս: Զայրույթը չի համագոյակցում արդարության հետ: Այդ ժամանակ սկսում են հարվածել նաև թույլերին ու անպաշտպաններին։ Իսկ այն մարդկանց թիվը, ովքեր ցուցադրական անպատժելիության փորձ ունեն, աճում է օրեցօր: Թույլատրելիության շեմը փոխվել է: Ժամանակին բռնություն գործադրելը համարվում էր ծայրահեղական մեթոդ։ Իսկ այժմ պարզվում է՝ ծայրահեղականը նա չէ, ով բռնություն է գործադրում կամ արդարացնում դա, այլ նա, որ լավին դրդում է բռնություն գործադրել։

Եկել է որոշիչ պահը, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դուրս գալ բռնության դեմ՝ հրամցված սիրո տակ: Ամեն ինչ կախված է մեզանից՝ հասարակ քաղաքացիներից, այլապես թավշյա ծովահրեշի գրկախառնությունները կխեղդեն Հայաստանը: Դե, իհարկե, հանուն ճշմարտության ու սիրո:

–Դուք «քաղաքական որսագողություն» էիք անվանել Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվի այս ամենը, և ի՞նչ եք պատրաստվում անել և՛ որպես ընտանիքի անդամ, և՛որպես քաղաքացի:

–Իսկ ուրիշ ի՞նչ կերպ, քան «քաղաքական որսագողություն» չպիտի անվանել քաղաքական ընդդիմախոսների նպատակաուղղված որսը՝ միաժամանակ օրենքները, մարդու իրավունքները ցուցադրական արհամարհելով, մշտական ճնշումներով մարդկանց գիտակցությունը մանիպուլաց

Interview with Irina Kocharyan, nephew of RA second President Robert Kocharyan.

  • Mrs. Kocharyan, you are quite active in social networks, which is understandable. When the second president of Armenia Robert Kocharyan was arrested for the first time, Nikol Pashinyan’s move was almost universally welcomed in the networks. Now the picture, if not sharp, has changed significantly. In your opinion, what is the reason for this? Is it deliberate propaganda in favor of Kocharyan, or have people started looking at political processes in a different way?
  • In fact, people are starting to look at it because they are starting to wake up and realize that the values ​​and slogans announced last spring, the countless promises of instant universal prosperity were nothing short of simple populism.

People are beginning to understand that the current leadership, which came to power in the wake of the current public discontent with the former leadership, had no purpose of reform, but of satisfying its own ill-wishes and implementing plans it had developed in the late 1990s and later in the 2000s. Unfortunately, the people and their welfare also did not become supreme values, but only a tool for a group of people to satisfy their own interests and to play back-to-back geopolitical games. People are beginning to realize that targeted artificial demonization is taking place, and the very isolation of the one person who can be a real counterbalance and obstacle to the “velvet hats” that the authorities have come to ultimate destruction. They carry out the propaganda in favor of Robert Kocharyan themselves with their own ungrateful and ignorant policy. The incompetent thinking of the new government is already manifested in various areas of the country’s weight.

In a very short period of time, inexperienced young officials have already made numerous miscalculations, which is not talked about much, so I will not repeat.

After all, everything is determined by comparison. Not much time has elapsed since the parliamentary tribunal was threatened with demands not to compare the present with the former. Comparisons are already being made to ordinary citizens whose memory is beginning to wake up, and that comparison is not in the interests of “velvet hats”.

  • Nikol Pashinyan was talking about love and tolerance, but now we see a completely different picture. Do you think he was cheating from the beginning or did something change for him after coming to power?
  • I think it is possible that this man believed in and still continues to believe in some of his ideas. However, I think that the people in power are either horrible hypocrites, or they haven’t read Jean Sharp or they’ve read Orwell carefully. Or two at a time. The motto of Orwell’s 1984 novel “Love is Hate” fits in well with what is now happening in Armenia, when hate itself is dominated by the mass consciousness when intense emotional propaganda is taking place every day. that devastating feeling can easily be awakened.

On the other hand, of course, to speak of exclusively propaganda as hatred is an attempt to find easy answers to difficult questions. And the question is really difficult because the mass consciousness can inspire what it is ready to accept. When there are really serious internal problems and social discontent in the country, people sooner or later resolve them with long-overdue but out-of-control aggression. It is this aggression that can guide the hands of their own or foreign experienced puppeteers in their right direction. And all this under the false slogan “On behalf of the people, for the people”. Now the overt manifestation of hatred has begun to be actively encouraged, creating a split in society.

When the level of aggression is so high, as in us, when anger becomes stronger than reason, chaos ensues. Anger does not coincide with justice. At that time, the weak and the defenseless are also attacked. And the number of people experiencing demonstrative impunity is growing day by day. Permission threshold changed. At one time, violence was considered to be an extreme method. And now it turns out that the extremist is not the one who commits or justifies the violence, but the one who incites the good to commit violence.

The decisive moment has come when every one of us is obliged to come out against the violence of love. Everything depends on us, ordinary citizens, otherwise the hugs of velvet shore will choke Armenia. Well, for the sake of truth and love.

  • You called Nikol Pashinyan’s actions “political poaching”. How long do you think this will continue, and what are you going to do as a family member and as a citizen?
  • And what other than “political poaching” should not be the targeted hunting of political opponents, while simultaneously defying the laws, demonstrating human rights, and consciously manipulating people’s consciousness to manipulate
(Visited 905 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *