Քիչ առաջ.Իսկական սենսացիա.Քոչարյանի որդին հայտարարեց…








Ես կզարմանայի, եթե դատարանն այլ որոշում կայացներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, ԱԱԾ–ի մոտ լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը Քոչարյանի աջակիցների հետ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ էր գնացել՝ կալանավայր մտնելուց առաջ հորը տեսնելու և սատարելու։

«Դատարանը հնարավորություն չտվեց պաշտպանական կողմին իր դիրքորոշումը ներկայացնել, մինչև այդ էլ պրոցեսները տեսանք՝ սկսած մակագրությունից, թե ինչպես է եղել: Այսինքն՝ պարզ էր՝ ինչ է լինելու»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումն աննախադեպ էր։

«Շատ կարևոր է դատավորի ներքին անկախությունը, թե ինչքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել՝ հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուր չգալ։ Կարևոր էր, որ դատավորն այդ տղամարդկությունը ունենար շարժվելու օրենքով, այս դեպքում՝ դա տղամարդկության հարց էր»,– ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ դատավոր Արմեն Դանիելյանը դիմել է ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու համար, Լևոն Քոչարյանն ասաց, որ որևէ վտանգ չի տեսնում իր աջակիցների կողմից:

«Ես ավելի քան վստահ եմ, որ վտանգ չկա: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ մեկը ցանկանա վնաս տա դատավորին: Վտանգը կար այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատավորը, փաստորեն, երաշխավորությունը կիրառեց և ազատ արձակեց, դրանից հետո համացանցում եղան դատավորի նկատմամբ բռնության կոչեր, համացանցում դատավորի հասցեն էին դնում: Ես հավաստիացնում եմ, որ որևէ վտանգ չի կարող լինել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության

I would be surprised if the court made another decision. The son of RA second president Robert Kocharyan, Levon Kocharyan, who visited Kocharyan’s supporters at Yerevan-Kentron penitentiary, told reporters today at the National Security Service on June 25 that he would see and support his father before entering the penitentiary.

“The court did not allow the defender to present his position, until we saw the processes starting from the inscription on how it happened. That is, it was clear what will happen, “he said.

According to him, the decision of Judge Armen Danielyan, the Appellate Criminal Court, was unprecedented.

“It is important that the judge’s internal independence be judged by the extent to which he can make a decision, realizing that it may not please the authorities. It was important for the judge to have the masculinity to go through the law, in this case it was a matter of manhood, “he said.

Touching upon the fact that Judge Armen Danielyan applied to the police to ensure his safety, Levon Kocharyan said he did not see any danger by his supporters.

“I’m more than sure that there is no danger. How do you imagine that someone wants to harm the judge? There was a danger when the first instance judge applied and released the warrant, after which there were calls to violence against a judge on the Internet, making the Internet address of the judge. I assure you that there is no danger, “he said.

It should be reminded that Judge Armen Danielyan, the judge of the RA Criminal Appeals Criminal Court, examining the complaints of RA second president Robert Kocharyan and others today, made a decision to satisfy two appeals of prosecutors, victims and their successors, to overturn the appeal of the first instance court judge David Grigoryan on May 18 and May 20 the decisions, as a precautionary measure against Kocharyan, have been lifted and the detention as a precautionary measure against him. At the same time, the court ruled that the decision of the Yerevan Court of First Instance on May 20 to suspend Robert Kocharyan’s case and apply to the Constitutional Court should be quashed and sent to the same court for a new trial.(Visited 1 times, 1 visits today)POSTED UNDERNEWS

(Visited 5 661 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *