Ցավով ենք հայտնում, բայց հենց նոր Մանվել Գրիգորյանի կնոջ հետ սարսափելի դեպք է եղել. ժամեր առաջ նրա…








Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգին այրվել է։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

«Երեկ երեկոյան ժամը 19։43-ին ԱԻն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի քաղաքում գտնվող՝ Նազիկ Ամիրյանին պատկանող տարածքն այրվում է։ Այրվել է 3․5 հեկտար խոտ, որտեղ գտնվել է 400 ծիրանի ծառ, որոնք, հավանաբար, վնասվել են։ Մեր ջոկատը արագ հասել է դեպքի վայր և մեկ ժամվա ընթացքում հաջողվել է մարել հրդեհը։

20։56-ին գործողությունն ամբողջովին ավարտված է եղել»,- ասաց Զարգարյանը։ Մենք կապ հաստատեցինք նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք դիտավորություն տեսնո՞ւմ է կատարվածում, թե ոչ, սակայն վերջինս նշեց, որ հրդեհի վերաբերյալ տեղեկություն չունի․ «Ես հանձնարարեցի հետաքրքրվել՝ արդյոք հրդեհվել է տվյալ անձին պատկանող որևէ տարածք, ինձ փոխանցեցին, որ ոչ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն 232 հազար 917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1 մլրդ 228 մլն 176 հազար 342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 մլրդ 225 մլն 3 հազար 300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն 101 հազար 100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է այն բանում, որ ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

It is worth mentioning that Manvel Grigoryan is accused of illegal possession of weapons and ammunition, possession of property worth 101 million 232 thousand 917 AMD, tax evasion of 1 billion 228 million 176 thousand 342 drams, wasting 1 billion 225 million 3 300 AMD from state funds and theft of property worth 37 million 101 thousand 100 drams.

Nazik Amiryan is accused of illegally acquiring and transferring her husband, Manvel Grigoryan, his son, Arman Grigoryan and other persons unaware of the case illegally, in the three houses owned by firearms, ammunition, gangster guns, explosives materials as well as perform various types of assaults.(Visited 5 times, 5 visits today)

(Visited 10 483 times, 7 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *